Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունից տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին Արենի-Խաչիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ Խաչիկի գյուղապետ Վաչիկ Պողոսյանին պատկանող «Ֆորդ» մակնիշի 777 ՏՏ 71 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը:
Պատահարի հետեւանքով 55-ամյա Վ. Պողոսյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւորներ՝ 44-ամյա Ա. Գրիգորյանը եւ 48-ամյա Կ. Կյուրեղյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց: