Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՂԱՆԱԿՆ ԱՐԴԵՆ ՏԱՔԱՆԱԼՈՒ Է

Ապրիլ 14,2010 00:00

Մինչեւ 2100 թվականը գլոբալ տաքացումների հետեւանքով Հայաստանում օդի ջերմաստիճանը բարձրանալու է 2 աստիճանով, տեղումների քանակն էլ ավելանալու է 6-10 տոկոսով: Ընդ որում, երկու գործընթացները տեղի չեն ունենա միաժամանակ, մի տարի հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում, տարածքների չորացում, մեկ այլ տարի` տեղումների քանակի աճ, կամ առանձին տարածքներում չորացում, առանձին տարածքներում՝ ուժեղ անձրեւներ: Այս մասին երեկ կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց արտակարգ իրավիճակների նախարարության Հայպետհիդրոմետ ծառայության Օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զառա Պետրոսյանը: Խոսելով այս ամսվա առաջին տասը օրվա ընթացքում գրանցված եղանակի մասին՝ նա ասաց, որ տեղումները նորմայի սահմաններում են, առանձին վայրերում նկատվում են մի փոքր դրական շեղումներ: Զ. Պետրոսյանը հավաստիացրեց, որ այսօրվանից արդեն օդի ջերմաստիճանը բարձրանալու է 6-8 աստիճանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել