Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՀԱՅՏ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

Ապրիլ 14,2010 00:00

Գազի սակագնի թանկացման պատճառով միջմարզային եւ միջպետական ուղեւորափոխադրումեր իրականացնող ընկերություններից ոչ մեկը ուղեվարձի բարձրացման հայտ տրասպորտի եւ կապի նախարարությանը դեռ չի ներկայացրել: Այս մասին երեկ հայտարարեց նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը: Ինչ վերաբերում է մայրաքաղաքի երթուղիները սպասարկող ընկերություններին, ապա Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ իրենք նույնպես նման հայտեր չեն ստացել: Նշենք, որ գազի սակագնի բարձրացման օրվանից գազալցակայաններում վաճառվող հեղուկ գազի գինն էլ է բարձրացել, ուստի թիվ 64 եւ 84 երթուղիները, որոնց վառելանյութը հենց հեղուկ գազն է, նախօրեին չէին աշխատում: Երթուղայինների վարորդները դժգոհում են ոչ միայն գազի թանկացած սակագնից, այլեւ գծատերերին վճարվող բարձր վարձավճարներից, ուստի պահանջում էին բարձրացնել ուղեվարձերը, որ կարողանան իրենց չվերթներն առանց վնասների կատարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել