Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիայում հայերենի մասնագետներ են պահանջվում

Ապրիլ 14,2010 00:00

Թուրքիայի Բարձրագույն կրթության խորհրդի անդամ, պրոֆ. Դուրմուշ Գյունայը հայտնել է, որ իրենք հաստատել են Անկարայի համալսարանում հայերենի դասաժամեր մտցնելու դիմումը: Ինչպես հաղորդում է news.am-ը՝ հղում անելով թուրքական «Milliyet»-ին, Գյունայը նշել է, որ առաջիկա ուսումնական տարում արդեն Անկարայի համալսարանում հայերեն կդասավանդվի: «Թուրքիայում հայերեն իմացողներ շատ քիչ կան, իսկ պետական տարբեր կառույցներ իրենցից հայերեն իմացող մասնագետներ են պահանջում»,- նշել է Թուրքիայի Բարձրագույն կրթության խորհրդի անդամ, պրոֆեսոր Դուրմուշ Գյունայը:

Նշենք, որ Նեւշեհիրի համալսարանը եւս թույլտվություն է ստացել բանասիրության ֆակուլտետի կազմում բացել հայերեն եւ հունարեն լեզուների բաժիններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել