Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օբաման կոչ է արել ջանք չխնայել

Ապրիլ 14,2010 00:00

Օբաման կոչ է արել Հայաստանին եւ Թուրքիային ձեռնարկել բոլոր ջանքերը՝ երկու երկրների հարաբերությունները նորմալացնելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրությունները վավերացնելու համար, տեղեկացնում է news.am-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությանը, որը տարածվել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բարաք Օբամայի հանդիպումից հետո: «Օբաման ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչպես նաեւ նշել է, որ դա բխում է հայ ժողովրդի շահերից»,- ասված է հաղորդագրությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել