Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃԱՇԱԿՈՒՄ ԵՆՔ ԸՆԴԼԱՅՆՈՂԱԿԱՆԻ ԴԱՌԸ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Ապրիլ 14,2010 00:00

ՀՀ վարչապետը օրերս հայտարարել էր, թե իրականացվում է ճիշտ տնտեսական քաղաքականություն, որն անվանեց ընդլայնողական: Ի պատասխան վարչապետի այս հայտարարության՝ տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանն ասաց. «Իրենց ասած ճիշտ տնտեսական քաղաքականությունը հետեւյալն էր՝ պետական պահուստային դոլարների հաշվին արհեստականորեն պահել դոլարը, 305 դրամով որոշ մասնավոր բանկերի մինչեւ 200 միլիոն դոլարի չափով հնարավորություն տալ ձեռք բերել համեմատաբար էժան դոլար, հետո մեկ գիշերվա ընթացքում դոլարը արժեզրկել 20-25 տոկոսի չափով: Հաջորդ «ճիշտ» քայլը, որ իրենք արել են՝ կրկնապատկել են մեր արտաքին պարտքի չափը: Այդ արտաքին պարտքից եկած գումարը որեւէ ձեւով չի ազդել վարկային տոկոսադրույքի վրա, այնպես էական, որ փոքր եւ միջին բիզնեսը օգտվեր դրանից: Մենք իրենց ասած ընդլայնողական քաղաքականության միայն դառը պտուղներն ենք ճաշակում, այն է՝ ինֆլյացիա ենք տեսնում տնտեսության մեջ»:

Կարդացեք վաղվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել