Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԲԱԺԻՆ ԵՎ «ԻՆՔՆԱՎՆԱՍՎԵ՞Լ» Է

Ապրիլ 14,2010 00:00

\"\"

Երեկ Կոտայքի մարզի Չարենցավանի ոստիկանության բաժին բերման էին ենթարկվել 1,5 մլն դրամ արժողությամբ ապրանքի գողություն կատարելու մեջ կասկածվող հինգ քաղաքացիներ, որոնց թվում է եղել նաեւ 1986թ. ծնված Վահե Լեւիկի Խալաֆյանը: «Առավոտի» տեղեկություններով, վերջինս հենց ոստիկանության բաժնում իր մոտ եղած դանակով հարված է հասցրել իր որովայնին: Մինչեւ հիվանդանոց հասցնելը նա արդեն մահացած է եղել: Ոստիկանության վարկածով, նա «ինքնավնասման» զոհ է դարձել: Նույն աղբյուրից «Առավոտին» հավաստիացնում են, թե մինչ այդ իրենք արդեն պարզել էին, որ գողություն կատարելու ենթակա հասցեն իր ընկերներին ցույց էր տվել հենց Վ. Խալաֆյանը, ով բանակից զորացրված է եղել հոգեկան հիվանդ լինելու պատճառով, իսկ զինկոմիսարիատում նրա անձնական գործում, իբր, կան նաեւ նախկինում կատարած «ինքնավնասման» դեպքերի փաստեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել