Լրահոս
Օրվա լրահոսը

2009-ի մրցանակակիրները

Ապրիլ 13,2010 00:00

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 10-ին հրամանագիր է ստորագրել Հանրապետության նախագահի մրցանակ շնորհելու մասին: ՀՀ նախագահի 2009 թվականի մրցանակի են արժանացել. բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Վարուժան Աթաբեկյանը, տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Վազգեն Մելիքյանը, արվեստի բնագավառում՝ Գետիկ Բաղդասարյանը եւ Ջիմ Թորոսյանը, բժշկագիտության բնագավառում՝ Սմբատ Ջամալյանը, ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Ռադիկ Կոստանյանը, Էդվարդ Կոկանյանը, Գագիկ Դեմիրխանյանը եւ Վահան Բաբաջանյանը, հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում՝ Համլետ Պետրոսյանը: Բարձր կատարողական արվեստի համար ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ է շնորհվել «Երգեցողություն» անվանակարգում՝ Գուրգեն Բավեյանին, «Գործիքային կատարում» անվանակարգում՝ Էդուարդ Ներսիսյանին (սաքսոֆոն), Սոնա Բարսեղյանին (դաշնամուր), Պետրոս Սիմիդյանին (դաշնամուր): Երիտասարդական մրցանակ է շնորհվել նաեւ կերպարվեստի եւ կինոյի բնագավառում՝ Օվսաննա Շեկոյանին, Վահագն Ղուկասյանին, Բագրատ Բալաբեկյանին, գրականության բնագավառում՝ Արամ Պաչյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել