Լրահոս
Օրվա լրահոսը

Մելիքսեթյանի «Երեք գրոշանոց օպերան»

Ապրիլ 13,2010 00:00

Oրերս Համազգային թատրոնում կայացավ Արմեն Մելիքսեթյանի բեմադրած «Երեք գրոշանոց օպերա» ներկայացման պրեմիերան՝ ըստ Բերթոլթ Բրեխտի: Գլխավոր դերերում էին՝ Ավո Խալաթյանը, Ալլա Սահակյանը, Արմինե Պողոսյանը, Կարեն Խաչատրյանը, Արմինե Անդրեասյանը, Նարինե Գրիգորյանը, Գագիկ Մադոյանը եւ Կարապետ Բալյանը: Պարերը բեմադրել էր Աննա Կարապետյանը, նկարիչը Դավիթ Մինասյանն էր: Գողեր, մարդասպաններ, կեղծ աղքատներ ու թալանչի գործարարներ, պոռնիկներ ու ծախված ոստիկաններ, անհայտ ճանապարհով հարստացած բանկիրներ ու պատերազմում անուն հանած ավազակներ… Կարճ ասած՝ համարյա մեր օրերի նման: Թվարկվածները կյանքի տերերն են Լոնդոնի կամ ցանկացած այլ քաղաքի թաղամասերից մեկում: «Երեք գրոշանոց օպերա» երաժշտական ներկայացումը հիշեցնում էր Կամերային երաժշտական թատրոնում  Ա. Մելիքսեթյանի բեմադրած մյուս ներկայացումները: Ցավոք, արդեն քանի տարի է, այդ օջախը, որպես մյուզիքլի թատրոն, գոյություն չունի: Ժամանակին կարողացան ազատվել նրանից՝ ինչպես աչքից ու աչքացավից. աշխատանքից ազատեցին միմյանց հետ լեզու չգտնող տնօրեն Լեւոն Աբրահամյանին եւ գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանին: Հիմա ի՞նչ ունենք՝ ընդամենը «փորձարարական» թատրոն, որտեղ ժամանակ առ ժամանակ բեմադրություններ է անում  այս կամ այն ռեժիսորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել