Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԷԼԻ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐ ԵՆ ՍՊԱՆՎԵԼ

Ապրիլ 13,2010 00:00

Աֆղանստանում անվտանգությանը նպաստող միջազգային կոալիցիոն ուժերը կրակ են բացել խաղաղ բնակիչներ տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ՝ սպանելով 4 եւ վիրավորելով 18 մարդու: «Reuters»-ի մատուցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի Զարի շրջանում, որի նահանգապետի ասելով, խաղաղ բնակիչներ տեղափոխող ավտոբուսը Կանդագարից Գերաթ է ուղեւորվել: Ավտոբուսի վրա հարձակման պատճառը դեռ հայտնի չէ, կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Աֆղանստանում կոալիցիոն ուժերի կողմից սա խաղաղ բնակիչների սպանության արդեն երկրորդ դեպքն է: Ավելի վաղ, ապրիլի 6-ին, ՆԱՏՕ-ի օդուժը գնդակոծել էր Գիլմենդի նահանգի բնակելի մի շենք, որի արդյունքում զոհվել էր 4 խաղաղ բնակիչ: Վերջին տվյալներով, 2009թ.-ին ՆԱՏՕ-ի օդուժի իրականացրած գործողությունների արդյունքում ավելի քան 2400 խաղաղ բնակիչ է սպանվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել