Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՅԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

Ապրիլ 13,2010 00:00

Դոլարի եւ ֆունտ ստերլինգի նկատմամբ եվրոյի փոխարժեքը կտրուկ բարձրացել է՝ այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացվել Հունաստանին մինչեւ 30 մլրդ եվրո՝ որպես արտակարգ ֆինանսական օգնություն հատկացնելու մասին: Կիրակի օրը եվրոպական գոտու 16 երկրների ղեկավարներ պայմանավորվածություն են ձեռք բերել պետական սնանկության շեմին կանգնած Հունաստանին բազմամիլիարդանոց վարկ տրամադրելու շուրջ: Ընդ որում, ֆինանսական այդ օգնության մի մասը տրամադրելու է Արժույթի միջազգային հիմնադրամը:
BBC-ի փոխանցմամբ, դեռեւս հայտնի չէ, թե հիշյալ վարկն ի՞նչ տոկոսադրույքով է տրվելու Հունաստանին, բայց, որոշ տեղեկություններով, այն զգալիորեն ցածր է լինելու այն 7,26 տոկոսից, որը հունական կառավարությունը վճարում է ներդրողներին՝ իր երեքամյա փոխառություններով:
Նախնական հաշվարկով, ԱՄՀ-ն եվրագոտու երկրներին կարող է վարկ տրամադրել տարեկան 5 տոկոսի պայմանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել