Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

119-ի փոքրիկ քրիստոնյաները

Ապրիլ 13,2010 00:00

Շաբաթ օրը թիվ 119 դպրոցում հոգեւոր թեմայով միջոցառում էր կազմակերպվել: «Մեղավորը» հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Մելիք-Ստեփանյանն էր՝  6 բ դասարանի իր աշակերտների հետ: Ներգրավված էին առանց բացառության բոլոր երեխաները՝ անկախ ընդունակություններից ու կարողություններից: Լուրջ աշխատանք էր տարված՝ երեխաները ոչ միայն մեկնաբանեցին հոգեւոր տոներն ու մասնավորապես Զատիկը, այլեւ աղոթքներ, շարականներ կարդացին ու երգեցին: Նրանք խաչեր էին կրում ու կրծքներին սեղմել էին մանկական Աստվածաշունչը: Ցերեկույթին ներկա էր նաեւ ճանաչված մանկավարժ, մայրենիի դասագրքի ու զանազան ձեռնարկների հեղինակ Ռուբինա Նազարյանը, ով հաջորդ ուստարվանից աշխատելու է հարազատ դպրոցում, իսկ մինչ այդ 8 տարի մանկավարժական գործունեություն էր ծավալել ԱՄՆ-ում: Տիկին Նազարյանը գոհ էր իր աշակերտուհի, այժմ 20-ամյա ստաժով ուսուցչուհի Գ. Մելիք-Ստեփանյանի աշխատանքից: Դպրոցի տնօրեն Հովհաննես Կարապետյանն էլ ողջունելով ուսուցչուհուն եւ աշակերտներին, ասաց, որ նման ձեռնարկները նպաստում են, որպեսզի երեխաները ոչ միայն կայանան իբրեւ փոքրիկ քրիստոնյաներ, այլեւ քայլեն Քրիստոսի նախանշած ուղով՝ հետագայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել