Tert.am-ը, հղում կատարելով ռուսական «Կոմերսանտին», տեղեկացրել է, որ ձերբակալվել է «Մոսկվայի գինու եւ կոնյակի ԽՌծ գործարան» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ եւ համասեփականատեր Արմեն Եգանյանը: Նրան ՌԴ ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են անցյալ չորեքշաբթի՝ խոշոր չափերի խարդախության կասկածանքով։ Ձեռնարկատերը քննչական մեկուսարանում է եղել մինչեւ ուրբաթ կեսօր, երբ Տվերի շրջանային դատարանը նրան ազատ է արձակել՝ 15 մլն ռուբլի գրավի դիմաց: Եգանյանի փաստաբանները ենթադրում են, որ նրա ձերբակալության պատճառն այն է, որ նա փորձում է դատարանում վիճարկել Объединенная компанияԲԲԸ ստեղծման հարցը. 2008թ. ՌԴ մայրաքաղաքի ղեկավարությունը Մոսկվայի բանկի հետ համատեղ ստեղծված ձեռնարկությանն է փոխանցել ԽՌծ-ի 43,07%-ը։ Գործ է հարուցվել նաեւ ԽՌծ-ի մի շարք ղեկավարների նկատմամբ՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: