Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ԻՆՔԴ ՔԵԶ ՉԳՈՎԵՍ…

Ապրիլ 13,2010 00:00

\"\"

Նախորդ շաբաթվա վերջին Ստեփանակերտում կայացած ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների համատեղ նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ըստ «Արմինֆոյի», ասել է. «Ես բարձր եմ գնահատում 2009 թվականի ընթացքում ԼՂՀ կառավարության կողմից կատարված աշխատանքը: Չնայած անցյալ տարվա դժվարություններին՝ Ղարաբաղում բոլոր ցուցանիշների գծով լուրջ առաջընթաց է արձանագրվել, եւ դա ոգեւորում է մեզ: Բավականին լուրջ ներուժ է ձեւավորվել նախատեսված բոլոր ծրագրերի իրականացման համար»: Նա նշել է, որ Հայաստանը 2010 թ. առաջին եռամսյակում գրանցել է տնտեսական բարձր ցուցանիշ, որը 2,5 անգամ գերազանցել է ՀՀ կառավարության սպասումները: Ըստ Տիգրան Սարգսյանի՝ դա հնարավոր է դարձել տնտեսական ճգնաժամի պայմաններում ճիշտ տնտեսական քաղաքականություն իրականացնելու շնորհիվ: «Մասնավոր ներդրումների ծավալների նվազման պարագայում Հայաստանի Հանրապետությունը որդեգրեց ընդլայնողական քաղաքականություն: Դրան նպաստեց վերջին տասը տարիների ընթացքում իրականացված մակրոտնտեսական գրագետ քաղաքականությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել