Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտ, գեղեցկության մրցույթ եւ նորաձեւություն

Ապրիլ 10,2010 00:00

Արտասահմանյան լրատվամիջոցների՝ վերջին շրջանում հաճախակի դարձող հրապարակումներից կարելի է ենթադրել, որ կանանց բռնցքամարտի նոր տարատեսակ է ծնվում: Այն ոչ սիրողական է, ոչ էլ պրոֆեսիոնալ:
Դա ավելի շուտ այդ երկուսի խառնուրդն է:
Տպագրված լուսանկարները հուշում են, որ այստեղ էլ փոխադարձ հարվածների պակաս չկա: Իսկ ահա գեղեցկուհիների մարզահագուստը ամենեւին էլ նման չէ ոչ պրոֆեսիոնալների, ոչ սիրողների կրածին եւ ավելի շատ գեղեցկության մրցույթ կամ նորաձեւ լողազգեստների ցուցադրություն է հիշեցնում: Ամենայն հավանականությամբ, մասնակիցները հենց
այդ նպատակն էլ հետապնդում են. ռինգում ավելի շատ իրենց մարմնի գեղեցկությունը ցուցադրել, քան հաղթել մարզական պայքարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել