Ռիո-դե-Ժանեյրոյում նոր սողանքներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում՝ նախնական տվյալներով, մոտ 200 մարդ մնացել է սողանքների տակ եւ զոհվել է: Բրազիլական ԶԼՄ-ների մատուցմամբ, փլատակների տակից հաջողվել է փրկել մոտ 20 մարդու կյանք: Երկուշաբթի օրվանից ի վեր այդ երկրում տեղացած հորդառատ անձրեւները սողանքների պատճառ էին դարձել: Անցած 5 օրերի ընթացքում դրանց հետեւանքով արդեն զոհվել էր մոտ 150 մարդ, 2 հազարին հնարավոր է եղել վտանգավոր գոտիներից տարհանել: