Լրահոս
Օրվա լրահոսը

Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոն մեկնել

Ապրիլ 10,2010 00:00

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն չեղյալ է համարել ապրիլի 12-13-ը Վաշինգտոն կատարելիք իր այցը: Դրա փոխարեն Միջուկային սպառազինությունների հարցով գագաթաժողովին մասնակցելու կմեկնի Իսրայելի միջուկային էներգիայի գործերով նախարար Դան Մերիդորը: Նեթանյահուի նման որոշման պատճառ է դարձել այն, որ Եգիպտոսն ու Թուրքիան ծրագրում են գագաթաժողովում բարձրացնել Իսրայելի տրամադրության տակ ատոմային ռումբերի ենթադրյալ առկայության հարցը: Նրանք պատրաստվում են նաեւ քննադատել Իսրայելին՝ միջուկային զենքի չտարածման պայմանագրին չմիանալու համար: Պաշտոնական Իսրայելը երկար տարիներ որդեգրել է միջուկային արսենալ ունենալու մասին տեղեկությունները չհաստատելու եւ հերքելու դիրքորոշում, մինչդեռ, ամերիկյան ոչ կառավարական փորձագետների տվյալներով, Իսրայելը կարող է ունենալ մոտավորապես 80 ատոմային ռումբ:
Հիշեցնենք, որ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը 1968թ.-ից ի վեր ստորագրել են ՄԱԿ-ի անդամ 189 երկրներ: Պայմանագիրը չեն ստորագրել միայն Իսրայելը, Հնդկաստանը, Պակիստանն ու ԿԺԴՀ-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել