Իջեւանցի փաստաբան Ռադիկ Պապյանի աշխատավայրը գտնվում է Իջեւանի թիվ 5 միջնակարգ դպրոցի շենքում: Փաստաբանի օգնական Աստղիկ Երիցյանը (նկարում) հայտնեց, որ Պապյանը 2005 թվականի հունվարից աշխատում է որպես Հանրային պաշտպանի գրասենյակի Իջեւանի տարածաշրջանի փաստաբան: Թիվ 5 դպրոցի տնօրեն Ստեփան Կարապետյանն ասաց, որ փաստաբան Պապյանը 1998 թվականից իրենց դպրոցում տարածք է զբաղեցնում, սակայն` տարածքի վարձավճար չվճարելով եւ առանց համապատասխան պայմանագրի: Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանն էլ հայտնեց, որ ինքը տեղյակ է, որ Պապյանը դպրոցում առանց տարածքի վարձավճար մուծելու փաստաբանական գրասենյակ ունի, սակայն չի իմացել, որ դպրոցի հետ կնքված պայմանագիր չկա: Փաստորեն, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանը, ով կոչված է պաշտպանել օրինականությունը, ինքն է խախտում օրենքը: