Android համակարգի վրա հիմնված սմարթֆոնների շնորհիվ բաժանորդները կարող են օգտվել բարձրակարգ ինտերնետի ընձեռած հնարավորություններից եւ վայելել անհատական կարիքները բավարարող ծրագրեր՝ Android Market-ի միջոցով: Այս մասին հայտնում են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից: Այդ սարքերը շուտով կհայտնվեն ընկերության սպասարկման կենտրոններում: HTC սմարթֆոնները հագեցած են HTC Sense բացառիկ համակարգով՝ օգտագործողի կարիքներին առավել համապատասխան ինտերֆեյսով: Կանխատեսելով օգտագործողի բոլոր կարիքները, այն մշակված է այնպես, որ հեռախոսի օգտագործումը դառնա հնարավորինս դյուրին:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը մշտապես ձգտում է իր բաժանորդների համար ստեղծել նորարարական առաջադեմ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն: Բջջային բարձրորակ արագ ինտերնետի ապահովումը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համար առաջնահերթություն է: Այդ իսկ պատճառով մենք չափազանց ուրախ ենք ներկայացնելու Android համակարգով աշխատող սմարթֆոնները Հայաստանում: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից տրամադրվող արագ եւ հուսալի 2G եւ 3.5G ցանցերի շնորհիվ, հայաստանցիներն Android համակարգով աշխատող իրենց հեռախոսներով կարող են վայելել հաղորդակցության եւ ինտերնետի ընձեռած հնարավորությունները»,-նշեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: