Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտահորերը բաց են, ցուցանակներ չկան

Ապրիլ 10,2010 00:00

\"\"Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մի շարք փողոցներ անմխիթար վիճակում են: Այդ փողոցներով երթեւեկելիս վարորդներն ու հետիոտները գերուշադիր պետք է լինեն. ամեն քայլափոխի նրանց սպառնում է ավտոմեքենան ջարդուփշուր անելու կամ ոտք ու ձեռք ջարդելու վտանգը: Անգամ կենտրոնական փողոցներից բացակայում են դիտահորերի կափարիչները: Տեղի բնակիչների խոսքերով, հատկապես ձմռանը, երբ ձյունը փակում է բաց դիտահորերը, շատ \"\"մարդիկ են ընկնում փոսը եւ լուրջ վնասվածքներ  ձեռք բերում: Մենք նկատեցինք, թե նման դժբախտ դեպքերից խուսափելու համար որոշ վայրերում ինչպես են գավառեցիները սեփական ուժերով դիտահորերի անցքերը փակել՝ այնտեղ տեղադրելով ավտոմեքենայի անիվների մասեր: Գավառում մեր կատարած փոքրիկ զբոսանքի ժամանակ նաեւ ուշադրություն դարձրինք, որ այս կամ այն փողոցի անվանումը կրող ցուցանակներ էլ չկան: Գավառեցիներն ասացին, որ փողոցների անուններն իրենք էլ ստույգ չգիտեն, քանի որ «դրանք օրը մեկի անունով անվանակոչվում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել