Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եղել է Իջեւան քաղաքում եւ այցելել ՀՀ ԿԲ «Դիլիջան» տարածաշրջանային ֆինանսաբանկային համալիրի շինհրապարակ: Նրան դիմավորել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Ինչպես հաղորդում է «ԱրմԻնֆոն»՝ «Դիլիջան» համալիրը նախագծել է «Հայնախագիծ» ԲԲԸ-ն, իսկ դիզայներական աշխատանքներն իրականացվել են «Ռենկո-Արմէսթեյթ» ՍՊԸ-ի կողմից:
Համալիրը բաղկացած կլինի երկու ստորգետնյա եւ հինգ վերերկրյա հարկերից: Ստորգետնյա հարկերում կտեղակայվեն բունկերային տնտեսություն, դրամարկղային կենտրոն, մեքենաների կայանատեղիներ, իսկ վերերկրյա հարկերում՝ բանկային ծառայողների աշխատասենյակները: «Դիլիջան» համալիրի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ 2013 թ. փետրվարի 1-ը: