Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շուկան աշխուժացել է

Ապրիլ 10,2010 00:00

2010թ. փետրվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 13417 գործարք, որոնց քանակը 2009թ. փետրվարի համեմատ աճել է 30.4%-ով, իսկ 2010թ. հունվարի համեմատ՝ 65.0%-ով: Անշարժ գույքի կադաստրի վարչության տրամադրած տվյալներով, որոնք փոխանցում է «Ա1+»-ը, Երեւան քաղաքում 2010թ. փետրվարին, 2010թ. հունվարի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 58.0%-ով, իսկ 2009թ. փետրվարի համեմատ՝ 44.3%-ով: Երեւանում 2010թ. փետրվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2010թ. հունվարի համեմատ, աճել են 0.2%-ով: 2010թ. փետրվարին մարզերում վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 307 բնակարաններ, որոնց քանակը 2010թ. հունվարի համեմատ աճել է 44.8%-ով, իսկ 2009թ. փետրվարի համեմատ՝ 19.5%-ով: Հանրապետությունում 2010թ. փետրվարին, 2009թ. փետրվարի համեմատ, հողերի աճուրդ- վաճառքի գործարքների քանակն աճել է 2.1 անգամ: Գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ աճուրդ- վաճառքի գործարքների քանակն աճել է 2.8 անգամ, բնակելի կառուցապատման (տնամերձ) հողերի նկատմամբ աճել է 30.3%-ով, հասարակական կառուցապատման հողերի նկատմամբ աճել է 2.0 անգամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել