Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գործարքն ավարտվեց

Ապրիլ 10,2010 00:00

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թույլատրել է «Ամերիաբանկի» սեփականատեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդի» կողմից «Կասկադ բանկի» ձեռքբերման գործարքը: Հանձնաժողովը որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով  «Ամերիաբանկի», դրա սեփականատեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ՍՊԸ-ի եւ «Կասկադ բանկի» կողմից ներկայացված համակենտրոնացման մասին դիմում-հայտարարագիրը: «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» Կիպրոսի Հանրապետության սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ դիմելով Հանձնաժողով, հայտնել է, որ «Կասկադ բանկի» բաժնետոմսերը ձեռք են բերվելու «Ամերիաբանկի» ավելի քան 99,99 % բաժնետեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդի» կողմից (վերջին երկուսը անձանց խումբ է հանդիսանում): Վերոնշյալ գործարքով նախատեսվում է անձանց խմբի կողմից «Կասկադ բանկի» բաժնետոմսերի 100 %-ի ձեռքբերում: Հաշվի առնելով, որ առկա չեն անձանց խմբի եւ «Կասկադ բանկի» համակենտրոնացումն արգելելու վերաբերյալ հանգամանքներ, ՏՄՊՊՀ-ն թույլատրել է «Ամերիաբանկ» -«Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» անձանց խմբի եւ «Կասկադ բանկ» ընկերության համակենտրոնացումը՝ անձանց խմբի կողմից «Կասկադ բանկի» բաժնետոմսերի 100 %-ի ձեռքբերման միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել