Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵԶՈ՞Ւ ԳՏԱՆ

Ապրիլ 10,2010 00:00

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կրկնակի ստուգման արդյունքում «Deno Gold Mining» ընկերությանը հաջողվեց 300 մլն-ից 12 մլն դրամ կրճատել տուգանքը, պնդում է  «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության նոր պետ Ալեքսանդր Սահակյանին ուղղված գրության մեջ (նամակ թիվ 011, 08.04.2010թ.) հասարակական կազմակերպությունը նշում է տեղի մամուլում 2008թ. Սյունիքի բնապահպանական պետական տեսչության հրապարակային ելույթները: Ելույթներում Սյունիքի բնապահպանական պետական տեսչության ներկայացուցիչները խոսում էին «Deno Gold Mining» ընկերության 2007թ. ստուգումների մասին, որոնց ընթացքում հայտնաբերվել էին հանքօգտագործման մի շարք խախտումներ: Նաեւ տեղեկատվություն եղավ ընկերության տուգանքի չափի մասին՝ ավելի քան 300 մլն դրամ, այսինքն՝ ապօրինաբար յուրացվել էր 550 կգ ոսկի: Նամակում նաեւ նշված է ընկերության կրկնակի ստուգման մասին, որն արդեն 2008թ. նշանակել է ՀՀ բնապահպանության նախարարը: Այդ ստուգման արդյունքում 2007թ. սահմանված տուգանքը կրճատվել է ավելի քան 20 անգամ եւ կազմել է 12 մլն դրամ: 
Հ/կ-ն ընդգծում է, որ դեռ 2009 թ. դիմել է ՀՀ բնապահպանության նախարարությանը, Սյունիքի տարածքային բնապահպանական տեսչությանը եւ «Deno Gold Mining»-ը 2007-2008 թթ. ստուգումների արդյունքների տրամադրման խնդրանքով, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել