Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՍՊԱՐԻՆ ՆՈՐԻՑ ՊԱՌԿԵՑ

Ապրիլ 10,2010 00:00

\"\"

Երեկ, մինչ ՍԴ-ն Նիկոլ Փաշինյանի բացակայությամբ քննում էր նրա՝ հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով դիմումը,  ՍԴ-ի դիմաց Փաշինյանի մի քանի տասնյակ համակիրներ պահանջում էին նրան ազատ արձակել: Նրանց նկատմամբ, ինչպես միշտ, հսկողություն էին սահմանել հայրենի ոստիկանները, փոքրաթիվ ցուցարարներից պահանջում էին անցնել մայթն ու չխանգարել երթեւեկությանը, թեեւ այդ ցուցարարները հենց մայթին էլ կանգնած էին եւ երթեւեկությանն էլ ամենեւին չէին խանգարում, իսկ ահա ոստիկաններն իրենց գործողություններով՝ ցուցարարներին հրմշտելով անցկացրին փողոցը՝ հետիոտնի անցման համար անթույլատրելի հատվածով: Պարզվեց, ոստիկաններին զայրացրել էր նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի բռնած՝ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով մեծ պաստառը, ու նրանք Գասպարիից պահանջում էին հեռանալ, իջեցնել պաստառը: Գասպարին, իհարկե, չէր նահանջում: Ավելին, երբ ոստիկաններից մեկը ձեռքը գցեց պաստառին՝ Գասպարին, սովորության համաձայն, պառկեց գետնին եւ Փաշինյանի լուսանկարով մեծադիր պաստառը քաշեց վրան: «Ամոթ ձեզ, դուք մարդասպաններին հովանավորողներ եք: Դուք ամոթ չունեք»,- բղավում էր Գասպարին՝ պառկած տեղից:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել