Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտիմաբուժություն

Ապրիլ 09,2010 00:00

Որակյալ ինտիմ հարաբերությունները ոչ միայն ծով հաճույք են պատճառում, այլեւ ամենաէժան, բավականին ներգործուն եւ հաճելի դեղամիջոց են առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրների դեմ:
Տրվելով սիրախաղերին՝ հազվադեպ ենք մտածում, թե այդ ընթացքում օրգանիզմում քիմիական մակարդակով ստույգ ի՛նչ է տեղի ունենում: Մինչդեռ արժե հետաքրքրվել սեքսապաթոլոգներից, քանզի բավական ուշագրավ պատկեր է ստացվում:
– Գրգռված վիճակում տղամարդու եւ կնոջ օրգանիզմում սկսում է ակտիվորեն արտադրվել կախարդական հատկություններով օժտված մի հորմոն՝ օքսիտոցին, որը մարդկության գեղեցիկ սեռի մոտ փոքր-ինչ ավելի դանդաղ է արտադրվում:
Ինչպես հայտնի է, սիրահարվածության վիճակը պայմանավորված է հորմոնային մակարդակի փոփոխությամբ: Պարզվել է, որ այս դեպքում գլխավոր դերերից մեկը կատարում է, այսպես կոչված, «PEA» մոլեկուլը: Այն՝ որպես լավ վարժեցված քարտուղար, թողարկում է էնդորֆինների արտադրությունը: Այդ է պատճառը, որ հենց կրքի առարկան հայտնվում է տեսադաշտում, սկսում ենք քնքուշ խոսքեր ասել, հպվել, համբուրել եւ այլն: Միայն ափսոս, որ, ինչպես ցանկացած քիմիական ռեակցիա, սիրահարվածության վիճակն անպայման ավարտվում է: Բարձրացնել տրամադրությունը, ազատվել սթրեսների հետեւանքներից եւ մոռանալ հոգեկան խռովքների մասին՝ օգնում է օքսիտոցին հորմոնը, որը նույնիսկ ավելի լավ է բարձրացնում հոգու «տոնուսը», քան էնդորֆինները: Իսկ համատեղ ազդեցության դեպքում այս հորմոնները 10 անգամ ավելի արդյունավետ են ներգործում, քան ուժեղ հոգեմետները: Եթե անքնության հետ կապված խնդիրներ կան, ապա խրախուսելի է քնաբեր հաբերի չափաբաժինը փոխարինել առողջ սեքսով: Շատերդ նկատած կլինեք, որ ակտիվ գգվանքներից հետո քունը տանում է: Սա էլ հենց օրգանիզմի վրա օքսիտոցինի եւ էնդորֆինների համատեղ ներգործության հետեւանքն է:
Օքսիտոցինը կարող է նաեւ կանոնավորել սրտանոթային համակարգի աշխատանքը, կայունացնել արյան ճնշումը: Այն սկսում է գործել օրգազմն սկսվելուց շատ առաջ, որն առաջացնում է ճնշման կարճատեւ «թռիչք»:
Ապացուցված է, որ ինտենսիվ սեքս-ռեժիմը նպաստում է ինֆարկտով հիվանդանալու ռիսկի եւ մահացության նվազմանը այն մարդկանց շրջանում, ովքեր շաբաթը 2-3 անգամ օրգազմ են ապրում: Կանոնավոր սեքսը ամբողջ ակտիվ կյանքի ընթացքում կարող է երկարացնել նույն այդ կյանքը 7-10 տարով:
Որակյալ սեքսից հետո ցավազրկող դեղամիջոցներ ընդունելու անհրաժեշտությունից ազատվելուն օգնում են միանգամից մի քանի հորմոններ՝ էնդորֆինները, էստրոգենը եւ տեստոստերոնը: Ուստի ուժեղ ցավերի հետ առնչվող իրենց հիվանդներին «առաջատար» բժիշկները երբեմն խորհուրդ են տալիս հաճախակի հիշել մարդկային հարաբերությունների ամենաինտիմ կողմի մասին:
Իմունային համակարգի աշխատանքի լավացմանը նպաստում է տեստոստերոնը. այն ակտիվորեն օգնում է օրգանիզմից «քշել» զանազան վիրուսներ եւ մանրէներ: Նույն այդ նպատակին հասնելուն է ծառայում մերձեցման պահին արյան շրջանառության ակտիվացումը: Սեքսապաթոլոգները պարզել են, որ սեքսուալ ակտիվ մարդկանց արյունը պարունակում է 30%-ով ավելի շատ հակամարմիններ, որոնք օգնում են հաղթահարել վնասակար միկրոօրգանիզմներին, այդ թվում՝ նաեւ գրիպի ու մրսածության հարուցիչներին: Արյունատար եւ սրտանոթային համակարգի սեքսուալ ցնցումը հանգեցնում է ուղեղի որոշ կենտրոնների ակտիվացման, որոնք հանգիստ պայմաններում «ննջում» են: Այսպես, եթե մարդը բուռն սիրախաղից հետո չի քնել, ցանկալի է, որ նա զբաղվի գործով կամ ստեղծագործական աշխատանքով: Հենց ուղեղի կենտրոնների ակտիվացման շնորհիվ լավանում է ուշադրության կենտրոնացումը, աճում են հիշողության հնարավորությունները:
Սեքսուալ սխրանքների պահերին օրգանիզմում հորմոնային փոփոխությունները նպաստում են կոլագենի ավելի ակտիվ արտադրությանը. նյութ, որ մաշկը դարձնում է ավելի երիտասարդ, ձիգ եւ հմայիչ:
dctors.am-ը գրում է՝ ելնելով վերոնշյալից, օգտագործեք յուրաքանչյուր պահն ու վայրկյանը՝ ինտիմաբուժությամբ զբաղվելու համար, եւ ձեր կյանքը կլինի հանդարտ ու ներդաշնակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել