Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՅԼԱ ԱԼԻՆ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ Է ՔԱՐՈԶՈՒՄ

Ապրիլ 09,2010 00:00

Երկրորդ միջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, ներկայումս հաջողակ բիզնեսվումեն Լեյլա Ալին (նա Մուհամեդ Ալիի դուստրն է) ակտիվ մասնակցություն է ունեցել օրերս ԱՄՆ-ում չորրորդ անգամ անցկացվող քայլքի օրվա միջոցառումներին: Լեյլան այլ հեղինակությունների հետ միասին փորձել է «վարորդների ազգ» կոչվող ամերիկացիներին համոզել, որպեսզի նրանք օրվա մեջ գոնե կես ժամ հրաժարվեն ավտոմեքենայից եւ մարզակոշիկներ հագնելով պարզապես քայլեն: Հիշեցնենք. Լեյլան, որ ժամանակին կարողացել էր հավաքել 76,2 կգ քաշային կարգի բոլոր հիմնական գոտիները, երեխա ունենալու նպատակով անորոշ ժամանակով հեռացել է բռնցքամարտից: Վերջին ժամանակներս անընդհատ շշուկներ են տարածվում նրա՝ ռինգ վերադառնալու մասին, սակայն Լեյլան առայսօր պաշտոնական ոչ մի հայտարարություն չի արել, թե երբ եւ ում հետ է պատրաստվում կրկին ռինգ մտնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել