Լրահոս
Օրվա լրահոսը

Երկուսն առաջատարների շարքում են

Ապրիլ 09,2010 00:00

Դուբայում ընթացող շախմատի միջազգային բաց մրցաշարում հայաստանցի գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանը եւ Հրանտ Մելքումյանը երեք տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով առաջատարների շարքում են՝ բաժանելով 1-6-րդ հորիզոնականները:
Տիգրանն իր երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց սեւերով՝ Ադրբեջանի ներկայացուցիչ Գադիր Հուսեյնովի հետ պայքարում, իսկ Հրանտն առավելության հասավ իր հայրենակից Գեւորգ Հարությունյանի նկատմամբ:
Չնայած Նանա Ձագնիձեի (Վրաստան) հետ  Գաբրիել Սարգսյանը խաղում էր ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության տոնի օրը, սակայն մարզական պայքարի տրամաբանությամբ առաջնորդվելով «ասպետ չգտնվեց»՝ սեւ խաղաքարերով նրան պարտության մատնելով:
Կարեւոր միավոր վաստակեց եւ մրցաշարային աղյուսակում դիրքերը զգալիորեն բարելավեց նաեւ Տիգրան Պետրոսյանը:
Երեկ՝ չորրորդ տուրում, Քոթանջյանը խաղում էր վենեսուելացի Էդուարդո Իտուրիզագայի, Մելքումյանը՝ հնդիկ Հարիկա Դրոնավալիի, Սարգսյանը՝ Բելգիան ներկայացնող Վադիմ Մալախատկոյի, Պետրոսյանը՝ ուկրաինացի Վլադիմիր Գրաբինսկու, իսկ Հարությունյանը՝ Տուրկան Մամեդյարովայի (Ադրբեջան) հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել