Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՆՈՒՆ ՉԻ՞ ԼԻՆԻ

Ապրիլ 09,2010 00:00

Ապրիլի 13-18-ը Բաքվում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Ռուսաստանի հունահռոմեական ոճի  ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշել է հիմնական կազմի երկու հայ ըմբիշների չընդգրկել հավաքականի կազմ: Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի լրատվական գործակալությունները: Հավաքականի գլխավոր մարզիչ Գոգի Կոգուաշվիլին այսպես է մեկնաբանել այդ որոշումը: «Սկզբնապես պլանավորել էինք  ընտրել Պոդդուբնու մրցաշարի հաղթող Սեյրան Սիմոնյանին եւ նույն մրցաշարի եզրափակչի մասնակից Միհրան Հարությունյանին: Սակայն հարկադրված հրաժարվեցինք այդ մտքից,- ասել է Կոգուաշվիլին:- Սիմոնյանը վնասվածք ստացավ եւ պատրաստվում է վիրահատության, իսկ  Հարությունյանին մենք որոշեցինք թիմ չընդգրկել՝ բոլորին հասկանալի պատճառներով սադրանքներից զերծ մնալու համար: Սպորտում քաղաքականությունը տեղ չպետք է ունենա, եւ ըմբիշները միշտ էլ առանձնացել են իրենց ընկերասիրությամբ: Ես կասկած չունեմ, որ ադրբեջանական կողմը բոլոր միջոցները կձեռնարկեր հայկական ազգանունով մարզիկների անվտանգությունն ապահովելու համար: Բայց ցանկացած հասարակությունում կարող է անհավասարակշիռ տարր գտնվել, որի գործողությունները կանխատեսել ու կանխարգելել հնարավոր չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել