Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավետման տոնը՝ «Աբովյան» ՔԿՀ-ՈՒՄ

Ապրիլ 09,2010 00:00

Օրերս ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվեց միջոցառում՝ նվիրված Մայրության եւ գեղեցկության տոնին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ միջոցառումը կազմակերպվել էր Քրեակատարողական հիմնարկների հոգեւոր ծառայության պատասխանատու Արամ սարկավագ Սիմոնյանի եւ Նոր Նորքի Հայորդյաց տան սաների կողմից: Հանդիսությունը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբան տ. Տաճատ աբեղա Ծատուրյանն ընթերցեց Ամենայն հայոց հայրապետի շնորհավորական ուղերձը՝ Ավետման տոնի առիթով: Այնուհետեւ ժողովրդական պարային համարներով, ազգագրական երգերով եւ կրկեսային առանձին ներկայացումներով հանդես եկան Նոր Նորքի Հայորդյաց տան սաները: Միջոցառման ավարտին ներկաներին իր օրհնության խոսքը բերեց Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը, հորդորելով կանանց՝ մշտապես վառ պահել եւ իրենց կյանքում իբրեւ օրինակ ունենալ Սուրբ Աստվածածնին: Հանդիսությանը ներկա էին Մայր աթոռի միաբաններ, քրեակատարողական հիմնարկների վարչության պաշտոնյաներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել