Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոսրոեւի «Ասորիները»

Ապրիլ 09,2010 00:00

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահի դահլիճում կայացավ ռեժիսոր Ռազմիկ Խոսրոեւի «Ասորիները՝ Հայաստանում» փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Ռեժիսորի խոսքով, ֆիլմը ճանաչողական բնույթ ունի եւ բաղկացած է երեք մասից՝ ովքեր են ասորիները, քրիստոնյա՞ են նրանք, թե՞ ոչ, հայ-ասորական ցեղասպանությունը: «Մեր նպատակն է՝ հնարավորություն տալ հայերին ճանաչել իրենց կողքին բնակվող ասորիներին»,- ասաց Ռ. Խոսրոեւը: Նկարի մտահղացման եւ սցենարի հեղինակ Արմինե Դեմիրճյանը նշեց. «Ֆիլմ նկարելու ժամանակը հասունացել էր: Հայաստանը ազգային փոքրամասնությունների նկատմամբ նուրբ քաղաքականություն է վարում: Վերջիններս մեր երկրի ներսում քաղաքական ոչ մի խնդիր չունեն: Ֆիլմը 5 տարիների ուսումնասիրությունների արդյունք է: Իսկ նկարահանումներն արվել են Դիմիտրով գյուղում, Արզնիում եւ Վերին Դվինում: Պատմում ենք ասորիների կենցաղի, ներկայիս զբաղմունքի մասին, առաջադրում հարցեր՝ օրինակ, պահպանվե՞լ են արդյոք նրանց ազգային տոնակատարությունները եւ այլն: Ասորիներն ունեն ազգային մի տոն՝ Շառա անվամբ, ֆիլմի նկարահանումները, հուրախություն մեզ, համընկան հենց այդ տոնակատարության օրերի հետ»:
ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Տիգրան Հակոբյանն էլ նկատեց. սա միայն ֆիլմ չէ, այլ մի ամբողջ պատմություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել