Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էրդողանն ուրախ է հեռացել փարիզից

Ապրիլ 09,2010 00:00

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հունաստանի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին՝ կապված հայ-թուրքական արձանագրությունների ընթացքի հետ:
«News.am»-ի մատուցմամբ, Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունների հարցում թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան դժվարություններ ունեցել են, սակայն անհրաժեշտ է դրանք հաղթահարել: «Մենք հավատում ենք, որ խաղաղության տեսլականի շրջանակներում մեր հարաբերությունները Հայաստանի հետ կկարգավորվեն: Մենք մեր այդ տեսլականը երբեք չենք փոխել: Երկու կողմն էլ այս գործընթացում հանդիպել է դժվարությունների, սակայն պետք է մտածենք, որ անհրաժեշտ է միասին հաղթահարել դժվարությունները: Ֆերիդուն Սինիրլիօղլուն Երեւանում շատ դրական եւ կարեւոր հանդիպումներ է անցկացրել: Վաղը Սինիրլիօղլուն հատուկ նամակով եւ ուղերձով կմեկնի Բաքու: Մենք հավատում ենք, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կլինի արձանագրությունների տառին եւ ոգուն համապատասխան»,- նշել է Դավութօղլուն:
Հայ-թուրքական հարցին, ապրիլի 7-ին, Փարիզում անդրադարձել են նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Երեկ Փարիզում կայացել է Թուրքիայի վարչապետի եւ Ֆրանսիայի նախագահի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Թուրքական «Sabah»-ի փոխանցմամբ, նախօրոք 1 ժամ նախատեսված հանդիպումը տեւել է 1 ժամ 45 րոպե, որի ընթացքում Էրդողանի հրավերը՝ այցելել Թուրքիա, Սարկոզին ընդունել է: Հանդիպմանը Թուրքիայի վարչապետը կրկին հայտնել է, որ Թուրքիայի միակ նպատակը ԵՄ-ի լիիրավ անդամակցությունն է: Սարկոզին Էրդողանի ուշադրությանն է ներկայացրել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը, սակայն Թուրքիայի վարչապետը համոզմունք է հայտնել, որ խնդիրը կարելի է լուծել բանակցությունների միջոցով: Էրդողանի եւ Սարկոզիի հանդիպման օրակարգի կարեւոր թեմաներից է եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Ֆրանսիայի նախագահը Թուրքիային իր աջակցությունն է հայտնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ նշել, որ պատրաստ է գործընթացը հեշտացնելու համար ջանքեր գործադրել: Սարկոզին կարեւորել է ստրագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը:
Թուրքիայի վարչապետը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ուշադիր հետեւել է Երեւանում տեղի ունեցող զարգացումներին, քանի որ Հայաստան էր ժամանել Թուրքիայի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, Թուրքիայի ԱԳՆ գլխավոր խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն, ով Հայաստանի նախագահին էր փոխանցել Էրդողանի գրավոր եւ բանավոր ուղերձները: Էրդողանը իր ներկայացուցչից լսելով Հայաստանի նախագահի համաձայնությունը՝ հանդիպել ԱՄՆ-ում տեղի ունենալիք միջուկային համաժողովի շրջանակներում, գոհունակությամբ հեռացել է Փարիզից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել