Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՂԴԱԴՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՄԱՀԱՊԱՐՏ ԵՐԵԽԱ

Ապրիլ 09,2010 00:00

«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը իր կողմից ձեւավորված «Տյուր-ալ-Ջաննա» («Դրախտային թռչուններ») կազմակերպության մահապարտ երեխաներին օգտագործել է ապրիլի 6-ին Բաղդադի «դիվանագիտական» թաղամասում դիվերսիոն ակցիաներ նախապատրաստելու համար: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի տվյալներով, Իրաքի անվտանգության ուժերը տեղեկացրել են, որ երեքշաբթի օրը ձերբակալվել են 13-ամյա դեռահասներ, որոնք պետք է պայթեցնեին Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում՝ Ալ-Մասբահ շրջանում ականապատված մեքենան: Առկա տեղեկությունների համաձայն, մեկ երեխա, որի վրա մահապարտի գոտի է ամրացված եղել, ոստիկանության կողմից ձերբակալվել է Բաղդադի արեւմուտքում գտնվող Էլ-Ֆալլուջա քաղաքի մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել