ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության համաձայն, կառավարությունը երեկ որոշել է «Տավուշի մարզի հյուսիս-արեւմտյան մասում, Գուգարաց լեռնաշղթայի Զիկատար լեռնագագաթի հյուսիս-արեւելյան դիրքադրության լանջերի անտառային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային եւ կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, ինչպես նաեւ բնական եւ ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովելու նպատակով մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 150 հեկտար տարածքում ստեղծել «Զիկատար» պետական արգելավայր՝ ընդգրկելով Գուգարաց լեռնաշղթայի՝ Կողբ գետի աջափնյա վտակների ավազանների վերին հատվածները»:
Կառավարությունը նաեւ հաստատել է արգելավայրի սահմանների նկարագիրը եւ հատակագիծը, արգելավայրի կանոնադրությունը: