Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեկ տարում՝ 300 դիմում

Ապրիլ 09,2010 00:00

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, ԼՂՀ օմբուդսմենի աշխատակազմը 2009 թվականին քննարկել է հանրապետության բոլոր շրջաններից ստացված շուրջ 300 դիմում, աշխատակազմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է ավելի քան 100 անձանց իրավունքների խախտումը: Դիմումների կեսից ավելին ստացվել է մայրաքաղաք Ստեփանակերտից: Ղարաբաղցիները տարբեր հարցերով են դիմում օմբուդսմենին՝ օթեւանների խնդիրներ, կոմունալ ծառայություններ, սոցիալական ապահովության, քաղաքացիության եւ անձնագրի ստացման հարցեր, միգրացիոն խնդիրներ:
Ըստ Ղարաբաղի օմբուդսմենի, քաղաքացիների դիմումների քննարկման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 70 հարցում է ուղարկել պետական եւ համայնքային իշխանություններին, ավելի քան 300 գրավոր եւ բանավոր խորհրդատվություն տրամադրել քաղաքացիներին, այցելել հանրապետության քրեակատարողական հաստատություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել