Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նվիրված՝ մամուլի ազատությանը

Ապրիլ 09,2010 00:00

\"\"Երեկ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը «Կոնգրես» հյուրանոցում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Մամուլի ազատության համաշխարհային օրվա՝ մայիսի 3-ի կապակցությամբ ՀՀ նկարիչների միությունում կազմակերպվելու է ֆոտոցուցահանդես: Այն կազմակերպվելու է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հետ:
Ցուցահանդեսին, ըստ կազմակերպիչների, կարող են մասնակցել պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, լրագրողներ, քաղաքացիներ: «Այդ լուսանկարներում պետք է արտացոլվի ազատ արտահայտվելու եւ տեղեկատվություն ստանալու իրավունքների իրականացումը՝ անկախ ժամանակագրությունից»,- ասաց Շ. Դոյդոյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ լավագույն լուսանկարները (գեղարվեստական, վավերագրական) տեղ են գտնելու կատալոգում եւ վաճառվելու են: Վաճառքից ստացված գումարը տրվելու է այն լրագրողներին, որոնք մասնագիտական գործունեություն իրականացնելիս ենթարկվել են բռնությունների:
Ի դեպ, պրոֆեսիոնալ լուսանկարիչները, որոնք մեծ մասնակցություն էին ապահովել ասուլիսին, բարձրացրին իրենց հեղինակային իրավունքների հարգման, նկարի վաճառքի գնահատման չափորոշիչների եւ ժյուրիի հարցը: Նրանք ակնարկեցին, որ դրանից է կախված իրենց մասնակցությունը:
Շ. Դոյդոյանը շեշտեց, որ ցուցահանդեսը ակցիա է, մրցույթ չէ եւ ասաց, որ մինչեւ ապրիլի 23-ը ժյուրիի կազմի եւ բարձրացված հարցերի մասին կտեղեկացվի մասնակիցներին: Նշվեց, որ Ֆրանսիայից ու Գերմանիայից հայ լուսանկարիչներն արդեն հայտ են ներկայացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել