Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿԵՆ

Ապրիլ 09,2010 00:00

Վարչական պատասխանատվություն՝ շներ եւ կատուներ պահելու կանոնները խախտելու, ինչպես նաեւ քաղաքային համայնքներում առանց սահմանված կարգով տրված թույլտվության բոլոր տեսակի ընտանի կենդանիներ պահելու համար։ Երեկ ՀՀ կառավարությունում կայացած նիստում հավանության է արժանացել «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» այս օրենքի նախագիծը: Բացի այդ, ըստ նույն օրենքի երկրորդ հոդվածի, Երեւանի քաղաքապետը պարտադիր լիազորություն ունի վերահսկողություն իրականացնելու շենքերի, շինությունների նպատակային օգտագործման եւ պահպանման նկատմամբ, ուստի օրենքի կիրառումն ապահովելու համար առաջարկվում է այդ կանոնի խախտման դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել