Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՑ ԴԺՎԱՐ Է ՀԱՇՎԵԼ

Ապրիլ 09,2010 00:00

Հայաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, նկատվում է թմրամոլության երիտասարդացում: Երեկ ասել է ՀՀ նարկոլոգիական կենտրոնի տնօրեն, հանրապետության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը: Նրա տվյալներով այսօր ՀՀ-ում գրանցված է 1740 թմրամոլ՝ նախորդ տարվա 1141-ի փոխարեն: Aysor.am-ի փոխանցմամբ, թմրամոլությունը Հայաստանում 50%-ով աճել է, որը, սակայն միայն առողջապահության նախարարության տվյալներն են, այսինքն՝ այն մարդկանց թիվը, ովքեր թեկուզ մեկ անգամ բուժման նպատակով դիմել են ԱՆ նարկոլոգիական ծառայությանը:  Պետրոս Սեմերջյանը ներկայացրել է նաեւ տարբեր փորձագետների կողմից մոտավոր հաշվարկված թմրամոլների քանկը՝ 30 000, որոնցից 5-7 հազարը ներերակային ճանապարհով օգտագործում է ծանր թմրամիջոցներ:
«Ընդհանրապես ոչ մի երկրում հնարավոր չէ իմանալ թմրամոլների թիվը, այդ թիվը հաշվում են հատուկ մեթոդներով՝ անուղղակի տվյալները իրար հետ համադրելով»,- ասել է ՀՀ գլխավոր նարկոլոգը: Նա նշեց, որ կանանց շրջանում եւս տարածված է թմրամոլությունը, եւ Հայաստանի նարկոլոգիական կենտրոնում այսօր բուժվում է 12 կին թմրամոլ: Այս թիվը, ըստ բանախոսի, Հայաստանի համար բավականին խոսուն է, քանի որ մի ժամանակ Հայաստանում կին թմրամոլներ չկային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել