Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՀԵՏ «ԿԼԱՎԱՆԱՆՔ»

Ապրիլ 09,2010 00:00

Երեկ Երեւանում կայացավ Հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը, որի ավարտից հետո ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, Հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը, ըստ «Արմինֆոյի», ասել է, որ Հայաստանը նախատեսում է զարգացնել Թուրքմենստանի հետ համագործակցությունը՝ կրթության, առողջապահության, տեքստիլ արդյունաբերության, շինարարության եւ էներգետիկայի բնագավառներում: Ա. Մովսիսյանը նշել է, որ Թուրքմենստանում իրականացվում է լայնածավալ շինարարություն, եւ կա հայկական շինանյութերի պահանջ: Նախարարն ավելացրել է, որ քննարկվում է նաեւ համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, մասնավորապես՝ Իրանի տարածքով համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունը: Նա համոզմունք է հայտնել, որ առաջիկա երկու տարիներին ակնկալվում է երկու պետությունների միջեւ տնտեսական համագործակցության զարգացում: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2009թ. Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է $17,3 մլն՝ նախորդ տարվա համեմատությամբ կրճատվելով գրեթե 60%-ով: Հայաստանից Թուրքմենստան արտահանումը կազմել է շուրջ $3 մլն՝ կրճատվելով 30%-ով, իսկ Հայաստան ներմուծումը կազմել է $14,3 մլն՝ կրճատվելով 62%-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել