Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԳԱՐՅԱՆԻՑ՝ ՔԱՆԱՔԵՌ

Ապրիլ 09,2010 00:00

Երեկ կառավարության նիստում, ի թիվս այլեւայլ հարցերի, ընդունվեց որոշում՝ «Երեւան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 37 քանդման ենթակա վթարային բազմաբնակարան շենքի բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին»: Այդ որոշմամբ կառավարությունն այդ շենքից վերաբնակեցման ենթակա ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով ՀՀ 2009թ. պետբյուջեով Երեւանի քաղաքապետարանին հատկացված միջոցներով կառուցված՝ Երեւան քաղաքի Քանաքեռի 14-րդ փողոց N 38/1 բազմաբնակարան շենքը եւ 1365,14 քառ. մետր հողատարածքը նվիրաբերում է Երեւան քաղաքին՝ նշված ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու պայմանով։ Նույն նախագծով ենթադրվում է նաեւ «քանդման ենթակա վթարային շենքից բնակիչների վերաբնակեցման աշխատանքների ավարտից հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինել Քանաքեռի 14-րդ փողոց N 38/1 բազմաբնակարան շենքում չբաշխված բնակարանները՝ այլ քանդման ենթակա, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման նպատակով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել