Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԵՆԶԻՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԹԱՆԿԱՑԱՎ

Ապրիլ 09,2010 00:00

Երեկ բենզալցակայաններում արձանագրվեց գների հերթական բարձրացումը, բայց այս անգամ ոչ թե 10, այլ միանգամից 20 դրամով: «Սուպեր» տեսակի բենզինի գինը 430 դրամից դարձել է 450 դրամ, «Պրեմիումը»՝ 400 դրամից 420 դրամ, «Ռեգուլյարը»՝ 380 դրամից 400 դրամ, իսկ դիզվառելիքը՝ 340 դրամից դարձել է 360 դրամ: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ մեկ ամսվա ընթացքում նավթամթերքների գինը Հայաստանում աճեց 1 լիտրի մեջ 40 դրամով կամ 20 լիտրի մեջ՝ 800 դրամով: Այսինքն՝ 9,5-11%-ով: Իսկ դա բավականին զգալի գումար է: Բենզին ներկրողները այս բարձրացումը պայմանավորում են նավթամթերքի գների համաշխարհային աճով. հիշեցնենք, որ դեռ հունվարին միջազգային շուկայում 1 բարել նավթի գինը դարձել էր $86՝ նախկին $52-ի փոխարեն: Գումարվել է նաեւ արժույթի տատանումը, եւ արդյունքում՝ բենզինը շուտով անմատչելի կդառնա շարքային սպառողին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել