Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԻՄԵՑԻՆ ՎՃՌԱԲԵԿԻՆ

Ապրիլ 09,2010 00:00

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը երեկ դիմել են ՀՀ Վճռաբեկ դատարանին՝ բողոքարկելով Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Փաշինյանի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռն ուժի մեջ թողնելու մասին: Պաշտպանները Վճռաբեկ դատարանից պահանջել են լիովին արդարացնել իրենց պաշտպանյալին: «Մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը քրեորեն հետապնդելի որեւէ արարք չի կատարել, եւ խնդրում ենք Վճռաբեկ դատարանից կարճել քրեական գործի վարույթը՝ նրա գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով»,- հայտարարել է Լուսինե Սահակյանը: Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հունվարի 19-ին 7 տարվա ազատազրկման էր դատապարտել Նիկոլ Փաշինյանին՝ 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, իսկ Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ էր թողել վճիռը՝ միայն համաներում կիրառելով եւ մասամբ կրճատելով պատժաչափը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել