Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԿԻԵՎԸ ԴԵՌ ԴԻՄԱԴՐՈՒՄ Է

Ապրիլ 09,2010 00:00

\"\"
Ապրիլի 8-ին Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, հակառակ երկրում ժամանակավոր կառավարություն ձեւավորելու մասին հայտարարած ընդդիմության սպասումների, հրաժարվել է վայր դնել նախագահի իր լիազորությունները: BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Բակիեւն ասել է, թե նախկինի պես իրեն համարում է պետության ղեկավարը եւ պատրաստ է իրեն ժամանակավոր կոչած կառավարության հետ բանակցել, «եթե իրենք ուզում են»: Նա նաեւ հաստատել է, որ գտնվում է երկրի հարավում, եւ շեշտել է, որ համաձայն չէ այն պնդումներին, թե՝ կորցրել է անվտանգության ուժերի նկատմամբ վերահսկողությունը: Երկրի ժողովրդին ուղղված իր ուղերձում Բակիեւը հայտարարել է. «Նրանք, ովքեր ձգտում են փոխել իշխանությունը Ղրղըզստանում, պետք է գործեն խստորեն իրավական դաշտի սահմաններում՝ Սահմանադրության համաձայն»: Զոհերի եւ վիրավորների համար պատասխանատվությունը նա բարդել է ընդդիմության վրա. «Ընդդիմության առաջնորդների անպատասխանատու գործողությունների արդյունքում երկիրը ոչնչով չարդարացված կորուստ է կրել, զոհվել են անմեղ մարդիկ, երիտասարդ տղաներ, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցներ: Ես ցնցված եմ ողբերգությամբ»: Նա շեշտել է, որ  վայր չի դրել իր լիազորությունները, բայց որպես Ղրղըզական Հանրապետության նախագահ՝ ներկայումս զրկված է երկրում «իրավիճակի վրա ազդելու որեւէ հնարավորությունից»:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել