Դուբայում մեկնարկած 12-րդ բաց մրցաշարում, որին մասնակցում են 32 երկրների 153 շախմատիստներ (50 գրոսմայստեր), երկու տուրից հետո 32 հոգի, որոնց մեջ են մեր հանրապետության ներկայացուցիչներ Հրանտ Մելքումյանը, Տիգրան Քոթանջյանը եւ Գեւորգ Հարությունյանը, հարյուր տոկոսանոց արդյունք են ցույց տվել: Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 1,5 միավորով 43-րդն է, իսկ Տիգրան Պետրոսյանը մեկ միավորով՝ 103-րդը:
Դուբայում է նաեւ Դավիթ Հարությունյանը (Վրաստան): Նա նույնպես տարել է միայն հաղթանակներ եւ ընթանում է 14-րդ հորիզոնականում: Երեկ հայաստանցի շախմատիստների մասնակցությամբ առավել մեծ հետաքրքրություն էին ներկայացնում ադրբեջանցի Գադիր Հուսեյնով-Տիգրան Քոթանջյան, Հրանտ Մելքումյան-Գեւորգ Հարությունյան եւ Նանա Ձագնիձե-Գաբրիել Սարգսյան պարտիաները: Հետաքրքիր է, Գաբին ապրիլի 7-ի կապակցությամբ իրեն ասպետի պես կպահե՞ր: