Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻՖԱ-Ն ԻՐԱՆԻՆ ՉԹՈՂԵՑ ՍԻՆԳԱՊՈՒՐ

Ապրիլ 08,2010 00:00

ՖԻՖԱ-ի կանոնների պահանջները հստակ են ու քննարկման ենթակա չեն: Դրանցից մեկը պահանջում է. «Մարզիկի մարզահագուստը չպետք է արտահայտի քաղաքական, կրոնական կամ անձնական ոչ մի համոզմունք»: Հենց այս չափորոշիչներով առաջնորդվելով՝ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը օրերս ֆուտբոլի Իրանի աղջիկների հավաքականին արգելեց մեկնել օգոստոսին Սինգապուրում կայանալիք պատանիների ամառային անդրանիկ օլիմպիական խաղեր: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարը: Պատճառը իրանցի ֆուտբոլիստուհիների մարզահագուստն է, որով աղջիկները ոչ միայն պարտավոր են «թաքցնել» մարմնի մասերը, այլեւ՝ պարտադիր գլխաշոր կրել: Դա մարզուհիներին պարտադրում է Իրանի ազգային օլիմպիական կոմիտեն: ՖԻՖԱ-ի այս խիստ որոշումից հետո Սինգապուրում Իրանին փոխարինելու է Թաիլանդի հավաքականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել