Բրազիլիայում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքների արդյունքում, այդ թվում նաեւ՝ Ռիո-Դե-Ժանեյրոյում, առնվազն 95 մարդ զոհվել եւ 1200 մարդ մնացել է անօթեւան, կան տասնյակ անհետ կորածներ: «Reuters»-ի մատուցմամբ, անօթեւանների թիվը կարող է աճել՝ հասնելով 100 հազարի: Ընդսմին, արդեն մի քանի օր շարունակվող հորդառատ անձրեւները երեկ եւս չեն դադարել: Մասնագետների տվյալներով, տեղումների մակարդակն արդեն հասել է մոտ 30 սանտիմետրի, ինչն ապրիլի ամսական նորմայից ավելի է: