Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

Ապրիլ 08,2010 00:00

Հյուսիսային Կորեայի իշխանությունները ութ տարվա տաժանակիր աշխատանքի են դատապարտել ԱՄՆ քաղաքացուն, որը մեղադրվում է Կորեայի սահմանն ապօրինաբար հատելու մեջ: BBC-ի փոխանցմամբ, դատաքննության ընթացքում ամբաստանվող, Բոստոնի 30-ամյա բնակիչ Այջալոն Մալի Գոմեսն ընդունել է իր մեղքը: Դատավարությանը թույլատրել են հետեւել շվեդ դիվանագետների, քանի որ Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել:
Գոմեսը, որին նրա գործընկերները համարում են համոզված քրիստոնյա, աշխատել է Հարավային Կորեայում՝ որպես անգլերենի ուսուցիչ, եւ, առկա տեղեկությունների համաձայն, այս տարվա հունվարի 25-ին հատել էր Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի սահմանը: Թե ինչպես է նա հայտնվել այնտեղ՝ մինչ օրս հայտնի չէ: Բացի տաժանակիր աշխատանքից, Գոմեսը դատապարտվել է նաեւ 7 մլն ոնի՝ մոտ 700 հազար դոլար տուգանքի:
Այդուհանդերձ, դիտորդները ենթադրում են, որ այդօրինակ խիստ պատիժը դեռ չի նշանակում, որ նա մինչեւ ութ տարին լրանալը ազատության մեջ չի կարող լինել: Նրանց կարծիքով, հավանական է, որ Հյուսիսային Կորեան Գոմեսին՝ որպես բարի կամքի դրսեւորում, կհանձնի Միացյալ Նահանգներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել