Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համիդ Քարզայը ազատ է արձակել թալիբների առաջնորդներից մեկին

Ապրիլ 08,2010 00:00

Աֆղանստանում գաղտնիության պայմաններում ազատ է արձակվել «Թալիբան» շարժման՝ օտարերկրացիների առեւանգման համար դատապարտված առաջնորդներից մեկը: BBC-ի պնդմամբ, նախագահ Համիդ Քարզայը ներում է շնորհել Աքբար Աղային, որը 16 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2004թ.-ին՝ ՄԱԿ-ի առաքելության աշխատակիցների առեւանգելու մեղադրանքով: Գրոհայինի ընկերները պատմել են, որ Աղային ազատ են արձակել պայմանով՝ որ ազատության մեջ հայտնվելուց հետո նա Քաբուլում չի մնա: Այդուհանդերձ, Աֆղանստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, թե Քարզայը «չի կարողանում հիշել, թե խոսքն ինչի մասին է»: Պաշտոնական որեւէ հայտարարություն այս առնչությամբ չի արվել, բայց Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Կայ Էյդեն խոստովանել է, որ ինքը տեղեկացվել է Աղային նախատեսվող ներում շնորհելու մասին, բայց այդ հարցը Քարզայի հետ հանդիպման ժամանակ չի բարձրացրել: Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունում չեն կարողացել մեկնաբանել այս տեղեկությունը՝ դրան անտեղյակ լինելու պատճառաբանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել