Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բանգկոկում արտակարգ դրություն է

Ապրիլ 08,2010 00:00

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի կենտրոնում կատարյալ անարխիա է. ընդդիմադիրները ներխուժել են երկրի խորհրդարանի շենք, գրավել են քաղաքի կենտրոնական փողոցները:

Ցուցարարների առաջնորդներից մեկը՝ Արիսման Պոնգրուենգրգոնգը հայտարարել է, թե իր մոտ ռումբ կա, որը ցուցարարները պատրաստվել են նետել խորհրդարանի շենքից: Ենթադրվում է, որ երկրի փոխվարչապետ Սուտեպա Տաուգսուբանան դեռեւս գտնվում է խորհրդարանի շենքի տարածքում:
ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, մայրաքաղաքում ընդդիմադիր-կարմիրվերնաշապիկավորներն արդեն մի քանի օր անընդմեջ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով երկրի կառավարության հրաժարական, խորհրդարանի լուծարում եւ նոր խորհրդարանական ընտրություններ: Ընդդիմությունը անտեսել է Աբխիսիտ Վետչաչիվի կառավարության բոլոր հրամանագրերն ու քաղաքի հիմնական փողոցներով «ժողովրդավարության երթ» է կազմակերպել, որի արդյունքում մայրաքաղաքի կենտրոնում կաթվածահար է եղել տրանսպորտի աշխատանքը: Այդուհանդերձ, վերլուծաբանները կարծում են, որ «այդպիսի իրավիճակում քչերը կարող են խիզախել ստանձնելու ցուցարարներին ցրելու պատասխանատվությունը, որը գրեթե անհնարին է նրանց համախմբվածության, նաեւ ամբողջ քաղաքի տարածքում ցրված լինելու պատճառով»:
BBC-ի մատուցմամբ, Թաիլանդի նախարարների կաբինետի ղեկավարն այդ պայմաններում հայտարարել է Բանգկոկում արտակարգ դրություն մտցնելու մասին: Աբխիսիտ Վետչաչիվն ասել է, թե դա պիտի որ օգնի ոստիկանությանը՝ ձերբակալելու զանգվածային անկարգությունների հեղինակներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել