Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ՈՒ ՄԵՆԴԵԼԵԵՎԻ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Ապրիլ 08,2010 00:00

Ռուս եւ ամերիկացի ֆիզիկոսները սինթեզել են Մենդելեեւի աղյուսակի նոր տարրը, տեղեկացնում է news.am-ը, վկայակոչելով «Ինտերֆաքսը»: «Նոր տարրի սինթեզն իրականացվել է կալցիում 48-ի եւ 97-րդ արհեստական տարրի իզոտոպից, որի կիսաքայքայման շրջանը 320 օր է տեւում»,- հայտնել է գիտնականներից մեկը: Որպես նոր տարրի սինթեզի փորձերի ղեկավար՝ հանդես է եկել ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը: Ըստ նույն աղբյուրի, փորձերի ընթացքում նոր տարրի «ծնվելու» վեց իրադարձություն է գրանցվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել